Յոզուա Կիմիխ. «Երկրորդ խաղակեսը շատ լավ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել»

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0) և «զինագործների» դարպասը խփած գոլը։

«Զարմանալի զգացողություն է այսպիսի կարևոր գոլ խփել մեր երկրպագուների առջև։ Սրանք այն պահերն են, որոնց համար մենք այդքան քրտնաջան աշխատել ենք։ Ես ստացա խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ինչի համար շատ ուրախ եմ։

Երկրորդ խաղակեսը շատ լավ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Ի վերջո, եթե նայեք, թե ինչպես անցան երկու խաղերը, կարծում եմ, որ մենք արժանի էինք առաջ գնալու»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Բավարիան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։