Մանուել Նոյերը գերազանցեց Իկեր Կասիլյասի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար Չեմպիոնների Լիգայում 58-րդ խաղն որ, որտեղ գերմանացին անառիկ է պահել սեփական դարպասը։

Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը 57 անգամ է անառիկ պահել դարպասը։

Նոյերը մրցաշարում անցկացրած խաղերի քանակով զիջում է Կասիլյասին։ Գերմանացին անցկացրել է 138 հանդիպում, իսկ իսպանացին՝ 177։