Ֆրանսիայի սպորտի նախարար. «Կիլիան Մբապպեն պետք է շարունակի կառուցել իր կարիերան»

Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան խոսել է ՊՍԺ-ից հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու և Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին։

«Նա արդեն մեզ անհավանական գումար է տվել, նա ոգեշնչել է Լիգա 1-ին և ոգեշնչել մեզ բոլորիս: Ակնհայտ է, որ մենք դեռ տխուր ենք, քանի որ ցանկանում ենք նրան ավելի շատ տեսնել մեր երկրում խաղադաշտում, ավելի հաճախ դիտել նրա խաղը։

Բայց նա պետք է շարունակի կառուցել իր կարիերան, նա կատարում է իր ընտրությունը: Ես ուզում եմ ասել, որ նա մնում է մեր ավագը Ֆրանսիայի հավաքականում, և ես շատ եմ ցանկանում, որ նա խաղա Օլիմպիական խաղերում»,- Ուդեա-Կաստերայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել 2024 թվականի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։ Փարիզի Օլիմպիական խաղերին նրա մասնակցությունը կասկածի տակ է մադրիդյան ակումբի քաղաքականության պատճառով, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, չէր ցանկանա իր խաղացողներին բաց թողնել մրցաշարին։