Ֆեդերիկո Վալվերդեն գովեստի խոսքեր է հնչեցրել Անդրեյ Լունինի հասցեին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո գովեստի խոսքեր է հնչեցրել իր թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի հասցեին։

Ուկրաինացի դարպասապահը խաղի ընթացքում մի քանի սեյվ է կատարել, ինչպես նաև երկու հարված է հետ մղել 11 մետրանոց հարվածաշարում։

«Մենք պետք է շնորհավորենք Լունինին, քանի որ նրան քննադատեցին առաջին խաղից հետո այն բանի համար, որ կարող է պատահել ցանկացածի հետ։ Երեկ նա կանգնեց իր դիրքերում, և ցույց տվեց այն խիզախությունը, որը պետք է ունենալ «Ռեալում» խաղալիս և ցույց տվեց, թե ինչ հիանալի դարպասապահ է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։