Միկել Արտետա. «Հանդերձարանում գտնվող բոլոր ֆուտբոլիստները շատ հիասթափված էին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր հույզերով՝ թիմի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։

«Հանդերձարանում գտնվող բոլոր ֆուտբոլիստները շատ հիասթափված էին։ Ես շատ տղում եմ, չեմ գտնում համապատասխան բառեր՝ նրանց ոգևորելու համար։

Հիմա այն պահն է, երբ մենք պետք է աջակցենք ֆուտբոլիստներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք այսքան առաջ ենք հասել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակչի պատասխան խաղում լոնդոնյան ակումբը 0:1 հաշվով պարտվեց «Բավարիային»։