Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում, կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է անգլիացուն «Յուվենտուսի» պաշտպան Գլիսոն Բրեմերի համար հավելավճարով փոխանակելու հնարավորությունը։

Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում 22-ամյա Գրինվուդը «Խետաֆեի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt պորտալը Գրինվուդի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Բրեմերը Ա Սերիայի 31 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ 27-ամյա բրազիլացու արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։