Մարիո Գոմեսը Մանուել Նոյերին համեմատել է Լիոնել Մեսսիի հետ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Գոմեսը շոյված է խոսել մյունխենցիների դարպասապահի, նրա նախկին ակումբի և ազգային հավաքականի գործընկեր Մանուել Նոյերի մասին՝ համեմատելով նրան Լիոնել Մեսսիի հետ։

«Ես Մանուել Նոյերին կհամեմատեմ Մեսսիի հետ հավասար՝ ֆուտբոլի համար նրա կարևորության տեսանկյունից: Ես նույնիսկ չգիտեմ՝ գիտակցում ենք արդյոք, թե ինչ հեղափոխություն է արել այս դարպասապահը մեր սպորտում։ Միայն 20 տարի հետո մենք դա կհասկանանք։

Սա այն դարպասապահն է, ով բոլորին ստիպեց հասկանալ, որ ոտքերը դարպասապահի համար նույնքան կարևոր են, որքան ձեռքերը։ Ինչպես նա տիրապետում է երկուսին էլ անհավանական է»,- Գոմեսի խոսքերը մեջբերում է Bild-ը։