Դանիելե Դե Ռոսին կշարունակի աշխատել «Ռոմայում»

«Ռոմայի» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որ գլխավոր մարզչի պաշտոնը կպահի Դանիելե Դե Ռոսին։

«Գլխավոր մարզչի պաշտոնում նրա կարճատև պաշտոնավարման ընթացքում այն ​​դրական ազդեցությունը, որը նա թողել է ամբողջ ակումբի վրա, ինքնին խոսում է: Դանիելեն թիմը ղեկավարում է հարգանքով և խիզախությամբ, և նրա ուժն ու խորը հավատը ակումբի հանդեպ իսկապես համապատասխանում են «Ռոմայի», քաղաքի և երկրպագուների արժեքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

40-ամյա Դե Ռոսսին հունվարին գլխավորել է «Ռոման»՝ կնքելով 6-ամսյա պայմանագիր։

Դե Ռոսիի գլխավորությամբ «Ռոման» անցկացրել է 16 հանդիպում, որոնցից 11-ում հաղթել է, 3 ոչ-ոքի է խաղացել և երկու անգամ պարտվել։