Ժյուլ Կունդեն կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանսիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնի է դարձել Teamtalk-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական գրանդը դիտարկում է Կունդեին՝ որպես պաշտպան Աարոն Վան-Բիսակային փոխարինող։ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆն անձամբ է հետաքրքրված ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Ժյուլը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։