Անտոնի Մարսիալը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում, հայտնում է Teamtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ Լոնդոնի «Թոթենհեմը» մտադիր է իր շարքերը համալրել ֆրանսիացի հարձակվողին։ Ակումբը հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարսիալին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։

Բացի լոնդոնյան ակումբից, ֆուտբոլիստի հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի «Ինտերը»։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ։