Ժոզե Մոուրինյո․ «Ես կցանկանայի, որ այդ ակումբը հաղթեր Չեմպիոնների Լիգան»

«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե որ ակումբին է երկրպագելու Չեմպիոնների Լիգայում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերն են՝ Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

«Ես կցանկանայի, որ «Ռեալը» հաղթեր Չեմպիոնների Լիգան։ Ակումբն ու Կառլո Անչելոտտին արժանի են դրան»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Նշենք, որ նախկինում Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: Այս ընթացքում պորտուգալացին ակումբի հետ նվաճել է Լա Լիգան և Իսպանիայի գավաթը։