Ժոան Լապորտան կհանդիպի Չավիի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ապագան կորոշվի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կիրակի կայանալիք խաղից հետո։

Ըստ Mundo Deportivo-ի՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հաջորդ շաբաթ վճռական հանդիպում կանցկացնի Չավիի հետ՝ փորձելով համոզել նրան մնալ «Բարսելոնայում»։ Ներկա կլինեն նաև սպորտային տնօրեն Դեկուն և սպորտի գծով փոխնախագահ Ռաֆա Յուստեն։

Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»։