«Մանչեսթեր Սիթին» 2020 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել դուրս գալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Սիթին» 2020 թվականից ի վեր առաջին անգամ դուրս չի եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ փուլում թիմը պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես հաղթողին չորոշեցին։
Դիմակայության հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ուժեղ գտնվեց «Ռեալը»։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Մյուս կիսաեզրափակիչում «Բորուսիան» կմրցի ՊՍԺ-ի հետ։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Նախորդ տարի վճռորոշ խաղում թիմը 1։0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։