«Բարսելոնայի» հետ խաղից հետո Կիլիան Մբապպեի պատճառով երկու թիմերի ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել

Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղից հետո (4:1) ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի բղավոցի պատճառով բախում է տեղի ունեցել «Պարի Սեն Ժերմենի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև։

Հարձակվողը բղավել է. «Սա ֆուտբոլ է, պետք է խոսել խաղադաշտում», «Բարսելոնայի» խաղացողները նրա հետևից մտել են տրիբունա և փորձել կարգավորել իրավիճակը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ խաղը ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 4:1 հաշվով։