CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» կիսաեզրափակչում է (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» տանը ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։

Խաղը անցավ անչափ դիտարժան պայքարում, երկու թիմերն էլ ունեին լավ պահեր հանդիպման հաշիվը բացելու համար։

Հանդիպման 63-րդ րոպեին խաղի միակ հաղթական գոլը խփեց տանտերերի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։

Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։

Արդյունքում երկու խաղերի արդյունքում «Բավարիան» հաղթեց՝ 3:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։