Ալիսոն Բեքեր. «Ես այս թիմին ճանաչում եմ»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոստովանել է, որ իրեն չի զարմացրել «Ատալանտայի» խաղը «Էնֆիլդում»՝ չնայած հանդիպման արդյունքին (0։3)։

«Ես այս թիմին ճանաչում եմ «Ռոմայում» իմ ժամանակներից, ուստի ինձ չզարմացրեց «Ատալանտայի» խաղը: Նրանք միշտ կոշտ ընկույզներ են եղել: Ֆիզիկապես շատ ուժեղ թիմ, որի դեմ դժվար է խաղալ»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։