CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

Խաղի հենց սկզբնամասում մադրիդյան թիմի կազմակերպածարագ հակագրոհի շնորհիվ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն բացեց խաղի հաշիվը՝ 1:0:

Հանդիպման մնացած հատվածում «Մանչեսթեր Սիթին» ուներ տարածքային և դիրքային մեծ առավելություն, սակայն մադրիդյան թիմը շատ գրագետ էր պաշտպանվում։ Ի վերջո, «Մանչեսթեր Սիթիի» բազմաթիվ գրահները տվեցինք իրենց դրական արդյունքը, երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին Կևին դե Բրյունեն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1:1:

Հանդիպման մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին և թիմերը ստիպված եղան հաղթողին որոշել 11 մետրանոց հարվածաշարում։

Իսկ արդեն 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները, հաղթելով՝ 4:3 հաշվով։