Կրիշտիանու Ռոնալդուն շահել է «Յուվենտուսի» դեմ դատական ​​հայցը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շահել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ դատական ​​հայցը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը 39-ամյա պորտուգալացուն պետք է վճարի 9,7 մլն եվրո։ Սա այն աշխատավարձի մի մասն է, որը Ռոնալդուն չի ստացել Թուրնյան թիմից կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ։

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին և այս ընթացքում թուրինյան թիմի հետ նվաճել է հինգ տիտղոս։