Անդրեյ Լունին․ «Ես տեղեկություն ունեի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր պատրաստվում էին 11 մետրանոցներ իրացնել»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում 11 մետրանոց հարվածաշարի մասին՝ 1։1 (11մ՝ 4։3)։

«Մենք պատրաստվում էինք 11 մետրանոց հարվածաշարին։ Ես տեղեկություն ունեի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր պատրաստվում էին 11 մետրանոցներ իրացնել։ Ճիշտ է, մի պահ ստիպված էի ռիսկի դիմել, իսկ հետո ետ մղեցի նրանք կատարած հարվածը։ Իսկ հիմա ամենակարևորն այն է, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ»,- Լունինի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ 11 մետրանոց հարվածաշարում Մադրիդի «Ռեալի» դարպասապահը երկու 11 մետրանոց է ետ մղել։

Այս մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 27 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 23 գոլ և 12 խաղում անառիկ է պահել դարպասը։