Չավին իր մարզչական կարիերայում ստացավ 3-րդ կարմիր քարտը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այս մրցաշրջանում երեք անգամ հեռացվել է խաղադաշտից:

ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի (1:4) 56-րդ րոպեին իսպանացին ուղիղ կարմիր քարտ ստացավ։

Սա Չավիի երրորդ հեռացումն է մարզչական կարիերայի ընթացքում։ Նա նաև կարմիր քարտ է ստացել Լա Լիգայի «Խետաֆեի» (0:0, 2023 թվականի օգոստոս) և Մադրիդի «Ատլետիկոյի» (0:3, 2024 թվականի մարտ) հետ խաղերում։

Նաև «Բարսելոնայի» գլխավորությամբ անցկացրած 136 պաշտոնական խաղում Չավին ստացել է 22 դեղին քարտ։