Նախկին մրցավար․ «Ռոնալդ Արաուխոյի դրվագում խախտում չկար»

Նախկին մրցավար Պավել Ֆերնանդեսը կարծում է, որ Ռոնալդ Արաուխոն խախտում չի կատարել Բրեդլի Բարկոլայի հետ պայքարում:

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի 29-րդ րոպեին  «Բարսելոնան» մնաց 10 հոգով։ Մրցավար Իշտվան Կովաչը ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Արաուխոյին այն բանից հետո, երբ կատալոնացի պաշտպանը վայր գցեց փարիզցի վինգեր  Բրեդլի Բարկոլային տուգանային հրապարակից մեկ մետր հեռավորության վրա:

Հանդիպումն ավարտվել է «բլաուգրանայի» պարտությամբ՝ 1։4 հաշվով։

«Եթե խախտում թույլ տվեց, ապա Արաուխոն պետք է հեռացվի խաղադաշտից, քանի որ նա վերջինն էր:

Հարցն այն է, արդյոք դա խախտում էր: Ուրուգվայցին ուղղակի ձեռքը դրել է Բարկոլայի ուսին, և սա՞ է նրա ընկնելու պատճառը։ Ինձ համար՝ ոչ»,- գրել է Ֆերնանդեսը։