Լուիս Էնրիկե․ «Ես գլխարկս խոնարհում եմ նրա առաջ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1), որի շնորհիվ փարիզցիները դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ (6:4): 

«Գնացեք և նայեք իմ թիմի պրեսինգին, նայեք Կիլիանի Մբապպեի պրեսինգին: Նա թիմի առաջատարն էր, ես գլխարկս խոնարհում եմ նրա առաջ։

Նա սկզբից մինչև վերջ առաջատար էր: Երբ թիմը զգում է, որ իր պես կարևոր ֆուտբոլիստը պատրաստ է գլխավորել, դու դրանից առավելագույն օգուտ ես ստանում: Վիտինյայի մասին էլ ասեմ՝ կռվում է, որակ ունի։ Դեմբելեն նույնպես հիանալի էր, չնայած նրա համար դժվար էր խաղալ այստեղ:

Որպես ֆուտբոլիստ կամ մարզիչ լավագույն զգացողությունը տեսնելն է, որ քո աշխատանքը ուրախացնում է մարդկանց: Սրանից լավ բան չկա: Այս զգացումը հնարավոր չէ գնել: Ակումբի համար առանձնահատուկ բան ստանալու զգացումը մեծ է: Այժմ մենք պետք է գլուխ հանենք կիսաեզրափակիչից և փորձենք դուրս գալ եզրափակիչ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։