ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ

ՈւԵՖԱ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ժամանակ տեղի ունեցած ժեստի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, այն բանից հետո, երբ 29-րդ րոպեին Արաուխոն հեռացվեց խաղադաշտից փարիզյան ակումբի վինգեր Բրեդլի Բարկոլայի նկատմամբ խախտելու համար, ուրուգվայցին մատներով հասկացրել է, որ մրցավարն այս խաղում կողմնակալ էր։