Նասեր Ալ-Խելաիֆի․ «Ես տեսա մի բան, որը չէի տեսել 13 տարի»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին արձագանքել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (4:1, առաջին խաղ 2:3) իր թիմի կամային հաղթանակին:

«Սա հիանալի պահ է ակումբի համար։ Այստեղ հաղթելը հեշտ չէ, բայց ես վստահ էի դրանում։ Վստահ եմ առաջին խաղից առաջ, դրանից հետո, այսօրվա խաղից առաջ և նույնիսկ առաջին գոլից հետո։ Ես իսկապես վստահ էի: Ես տեսա մի բան, որը չէի տեսել 13 տարի՝ ամբողջ թիմը միասին է, բոլորը պայքարում են միմյանց համար»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 16-ին Բարսելոնայում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։1 հաշվով (առաջին խաղում՝ 2։3)։