Լամին Յամալը հերթական ռեկորդն է գրանցել Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը գոլային փոխանցում է կատարել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում։

X սոցիալական ցանցում Squawka-ի համաձայն՝ Յամալը դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղում։

Իսպանացին գոլային փոխանցման հեղինակ է դարձել 16 տարեկան 278 օրականում։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին Յամալի փոխանցումով բացեց Ռաֆինյան։