Ռիո Ֆերդինանդ․ «ՊՍԺ-ն պետք է շնորհակալություն հայտնի Ռոնալդ Արաուխոյին»

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ (4:1) Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում։

29-րդ րոպեին «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարմիր քարտ ստացավ։

«Բացարձակ խենթություն։ Կարծում եմ՝ ՊՍԺ-ն պետք է շնորհակալություն հայտնի Արաուխոյին այդ կարմիր քարտի համար։ Նա փոխեց խաղի ընթացքը։ Կարծում եմ՝ այդ պահին «Բարսելոնան» ամենաամբողջական ու վստահ տեսք ուներ։

ՊՍԺ-ն կարծես մի թիմ լիներ, որն իսկապես վերահսկում էր իրավիճակը։

«Բարսելոնան» խաղաց իր դերը փայլուն դիմակայությունում», – ասել է Ֆերդինանդը TNT Sports-ի եթերում: