Ֆրենկի դե Յոնգ․ ««Բարսելոնան» վստահ էր, որ դուրս կգա կիսաեզրափակիչ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունը (1:4) և մրցաշարից հեռանալը։

«Սա մեծ հարված է, քանի որ մենք լիովին վստահ էինք, որ կկարողանանք առաջ գնալ։ Կարմիր քարտից հետո փորձեցինք փրկել արդյունքը, բայց չստացվեց։ Չկա այլ տարբերակ, քան հավաքվել և փորձել հաղթել՝ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես գալու համար»,- ասել է Դե Յոնգը Movistar-ին:

«Բարսելոնան» 29-րդ րոպեից խաղում էր տասը հոգով։ Կարմիր քարտ ստացավ Ռոնալդ Արաուխոն։