Ռաուլը կարող է աշխատանքի անցնել Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է մարզչական գործունեությունը սկսել Լա Լիգայում։

Ինչպես հայտնում է SER Deportivos-ը՝ 46-ամյա Ռաուլը կարող է գլխավորել «Սևիլիան»։ 2018 թվականից Ռաուլը որպես մարզիչ աշխատում է Մադրիդի «Ռեալի» համակարգում։

Այս պահին «Սևիլիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։