Հարի Քեյն․ «Անձամբ ինձ համար այս տիտղոսը նվաճելու ավելի լավ տեղ չկա»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» հետ պատասխան հանդիպման նախօրեին խոսել է այն մասին, որ մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։

«Մենք հնարավորություն ունենք «Ուեմբլիում» խաղալու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, և դա այնքան էլ հաճախ չի լինում։

Իհարկե, այստեղ ես ուզում եմ փորձել հաղթել Չեմպիոնների լիգան։ Անձամբ ինձ համար այս տիտղոսը նվաճելու ավելի լավ տեղ չկա: Բայց այս ճանապարհին շատ քայլեր կան անցնելու, շատ դժվար հանդիպումներ անցկացնելու, իսկ առաջին քայլը «Արսենալն» է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

Թիմերի միջև Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի (2:2): Պատասխան հանդիպումը Մյունխենում կկայանա այսօր՝ ապրիլի 17-ին։