Չավին այս մրցաշրջանում ավելի շատ կարմիր քարտ է ստացել, քան իր 21 տարվա կարիերայում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում (1:4) հեռացվել է խաղադաշտից։

Իսպանացի մասնագետի համար սա երրորդ հեռացումն էր այս մրցաշրջանում։ Նա կարմիր քարտի է արժանացել նաև «Խետաֆեի» և «Ատլետիկոյի» դեմ խաղերում։

Ըստ ESPN-ի՝ Չավին այս մրցաշրջանում ավելի շատ կարմիր քարտ է ստացել որպես մարզիչ (3), քան իր 21-ամյա խաղային կարիերայում (2):