Պեպ Գվարդիոլա. «Մենք հարմարավետ ենք զգում տանը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ եթե իր թիմը ցանկանում է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ապա պետք է բարելավի իր ելույթը «Ռեալի» դեմ պատասխան խաղում։

«Եթե մենք ցանկանում ենք շրջանցել «Ռեալին», ապա պետք է ավելի լավ խաղանք, քան Մադրիդում: Ֆուտբոլիստները ֆանտաստիկ էին և լավ արդյունք ստացան, բայց մենք պետք է որոշ բաներ ավելացնենք և բարելավենք այն, ինչը լավ չէր թվում: Մենք հարմարավետ ենք զգում տանը»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3։3 հաշվով: Այսօր թիմերը միմյանց հետ կխաղան «Էթիհադ» մարզադաշտում։