Խվիչա Կվարացխելիան բաց է թողել թիմի մարզումը

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան բաց է թողել թիմի չորեքշաբթի օրը կայացած մարզումը։ Վրացի ֆուտբոլիստի մոտ գաստրոէնտերիտ է ախտորոշվել, հաղորդում է Sky-ը։

Կվարացխելիայի մասնակցությունը Ա Սերիայի 33-րդ տուրի «Էմպոլիի» դեմ հանդիպմանը մնում է կասկածի տակ։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։