Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 22-ամյա ճապոնացու ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլը»։ Կուբոն ամառային տրանսֆերային պատուհանում մերսիսայդցիներին ուժեղացնելու առաջնահերթ տարբերակներից մեկն է։

Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 մլն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։