Պաուլո Դիբալան կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան սպասում է թիմի հետ նոր պայմանագրի քննարկմանը։ Արգենտինացի ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Միևնույն ժամանակ, որոշ եվրոպական ակումբներ հետաքրքրված են Դիբալայի իրավիճակով և տեղեկություններ են հավաքում նրա գործող պայմանագրի գնման կետի մասին։ Այդ ակումբների թվում են «Բարսելոնան» և «Չելսին», հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 31 պաշտոնական հանդիպում։ Դրանցում 30-ամյա հարձակվողը դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։