Անժե Պոստեկոգլու. «Նա շատ պարզ էր, երբ ասում էր, որ ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն չի կարծում, որ հարձակվող Հարի Քեյնն ամռանը տեղափոխվել է «Բավարիա»՝ տիտղոսների համար։

«Նա շատ պարզ էր, երբ ասում էր, որ ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել և իրեն փորձել մեկ այլ առաջնությունում: Նա երկար ժամանակ նույն թիմում էր։ Եկավ ժամանակը, երբ նա պետք է որոշում կայացներ՝ լինել թիմային մարդ, թե տեղափոխվել նոր վայր։

Չեմ կարծում, որ Քեյնը վստահ էր, որ «Թոթենհեմում» ոչ մի տիտղոս չի նվաճի», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Թոթենհեմից»: Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին գերմանական թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 39 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։