Յան Օբլակը դարձավ «Ատլետիկոյի» երրորդ դարպասապահը այս ցուցանիշով

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը դարձավ երրորդ դարպասապահը 2000 թվականից ի վեր, ով մադրիդյան ակումբում մեկ մրցաշրջանում ավելի քան 60 գոլ է բաց թողել։

Երեքշաբթի մադրիդցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում պարտվելով Դորտմունդի «Բորուսիային» 2։4 հաշվով (առաջին խաղում՝ 2։1)։ Սլովակացին բաց է թողել 61 գոլ։

Վերջին դարպասապահները, ովքեր «Ատլետիկոյի» կազմում մեկ մրցաշրջանում 60-ից ավելի գոլ բաց թողեցին Խոսե Ֆրանցիսկո Մոլինան (64-ը 1999/00 մրցաշրջանում) և Դավիդ Դե Խեան էին (65-ը՝ 2010/11 մրցաշրջանում):