Կիլիան Մբապպեն հայտնել է, թե արդյոք «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը կփոխի իր որոշումը ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՊՍԺ-ի անցումը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ կազդի ապագայի վերաբերյալ իր որոշման վրա։

«Ոչ ոչ ոչ. Ես հպարտ եմ, որ կրում եմ ՊՍԺ-ի համազգեստը, քանի որ փարիզեցի եմ։ Երազում եմ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին, մենք կփորձենք գնալ «Ուեմբլի»», – Մբապեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Բարսելոնային» (4:1) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Լուիս Էնրիկեի թիմը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։