Բերնարդու Սիլվա. «Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածում անգլիական ակումբի նպատակների մասին։

«Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր Լիգան, ցանկանում ենք կրկին հաղթել Չեմպիոնների Լիգան, երկրորդ անգամ անընդմեջ, մի բան, որ քչերին է հաջողվել անել։ Եվ մենք շատ ենք հարգում «Ռեալին»», – Սիլվայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 32 հանդիպումից 73 միավորով առաջին տեղում է։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին խաղն ավարտվել է 3։3 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում։