Եթե դարպասապահը գնդակը 8 վայրկյանից ավել պահի, մրցակիցը եզրից կնետի կամ անկյունային կիրացնի

Անկյունայիններն ու նետումները կարող են սկսվել, եթե դարպասապահը ժամանակը միտումնավոր ձգի:

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը ( IFAB ), որը ղեկավարում և կարգավորում է ֆուտբոլի խաղի կանոնները, մշակել է դարպասապահների համար ժամանակի արձանագրություն:

Եթե ​​դարպասապահը չափազանց երկար է պահում գնդակը, ապա առաջարկվում է հակառակորդին իրավունք տալ անկյունային իրացնել կամ գնդակը եզրից նետել:

IFAB-ը կանոնների առաջարկվող փոփոխությունները բացատրում է նրանով, որ մրցավարները չեն ցանկանում հետևել գործող կանոնին, ըստ որի՝ 11 մետրանոց է նշանակվում, եթե դարպասապահը պահում է գնդակը 6 վայրկյանից ավելի:

Նոր կանոնի համաձայն՝ առաջարկվում է այս ժամանակը հասցնել 8 վայրկյանի, որը մրցավարը սկսում է հաշվել այն բանից հետո, երբ դարպասապահը վերցնում է գնդակը։ Անկյունայինը կամ նետումը կկատարվի խախտող դարպասապահին ամենամոտ եզրից:

Ինչպես հայտնում է ESPN-ը, նորամուծությունները կփորձարկվեն 2024/25 սեզոնի ընթացքում։ IFAB-ը փոփոխությունները կքննարկի 2025 թվականի վերջում, և եթե փորձարկումները հաջող լինեն, ապա նոր կանոնը կարող է կիրառվել 2026/27 մրցաշրջանից սկսած բոլոր մրցաշարերի համար: