Էրլինգ Հոլանդը ներդրումներ է կատարել մազերի պարագաների ընկերությունում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ներդրումներ է կատարել մի ընկերությունում, որն արտադրում է մազակալներ, հայտնում է Daily Mail-ը։

Համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը դարձել է Bon Dep ապրանքանիշի ներդրողը, որը մասնագիտացած է մազերի պարագաների վաճառքով։

Ընկերության եկամուտը սկսել է աճել այն բանից հետո, երբ 23-ամյա Հոլանդը սկսել է օգտագործել իր արտադրանքը։ Նա օգտագործում է Kknekki կոչվող առաձգական ժապավենը։

Bon Dep-ը նախատեսում է կրկնապատկել իր ընթացիկ 7 միլիոն ֆունտ ստեռլինգին համարժեք տարեկան շրջանառությունը և հուսով է, որ Հոլանդի ավելի մեծ ներգրավվածությունը կարող է խթանել աքսեսուարների հետագա վաճառքը:

«Ես հպարտ եմ, որ դարձել եմ Bon Dep-ի բաժնետեր: Kknekki-ն երկար տարիներ եղել է իմ ամենասիրած մազակալը, և այն, անկասկած, լավագույնն է աշխարհում»,- ասել է ֆուտբոլիստը։