Թոմաս Տուխել. «Նրանք կարող են մասնակցել խաղին»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ իր թիմի խաղացողներ Մանուել Նոյերն ու Լերոյ Սանեն կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ պատասխան հանդիպմանը։

«Մանուել Նոյերն ու Լերոյ Սանեն կարող են խաղալ։ Ինչ վերաբերում է Գնաբրիին, ապա մենք պետք է ևս մի քիչ սպասենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Բավարիա»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 17-ին, որը կանցկացվի Գերմանիայի Մյունխեն քաղաքում։