Նաիր Թիկնիզյանի գործակալը հայտնել է, որ աշխատում է ֆուտբոլիստի՝ Եվրոպա տեղափոխվելու վրա

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ աշխատում է ֆուտբոլիստի՝ Եվրոպա տեղափոխվելու վրա։

Նրա խոսքով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ակումբները։

«Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ակումբների անունները չենք կարող նշել։ Իհարկե, դրանք միայն Ա Սերիայի ակումբները չեն, մենք աշխատում ենք և՛ Իսպանիայում, և՛ Ֆրանսիայում»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոլոնյան» քննարկում է Թիկնիզյանի թեկնածությունը։