Կառլո Անչելոտտի. «Մի մոռացեք, որ նա ընդամենը 20 տարեկան է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, թե ինչ է մտածում մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ֆուտբոլային ապագայի մասին։

«Մի մոռացեք, որ Ջուդն ընդամենը 20 տարեկան է։ Նա հիանալի է: Նա ապագայում կդառնա ամենակարեւոր խաղացողներից մեկը։ Բելինգհեմը շատ լավ, ժամանակակից խաղացող է։ Շատ ուժեղ, շատ տեխնիկական, և ես կասկած չունեմ նրա նկատմամբ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում իր սոցցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։