Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի երկու պատասխան հանդիպում

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին և 17-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղերում «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ (2։2), «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիի» (3։3), «Ատլետիկոն» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2։1), իսկ «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց ՊՍԺ-ին (3։2)։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները․

ապրիլի 16. «Բորուսիա» – «Ատլետիկո Մադրիդ».

ապրիլի 16. «Բարսելոնա» – ՊՍԺ

ապրիլի 17. «Բավարիա» – «Արսենալ»

ապրիլի 17․ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»

Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով՝ 23:00-ին։