Չավի․ «Սա կարող է յուրահատուկ երեկո լինել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

«Սա կարող է մեծ հնարավորություն լինել բոլորիս համար: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից։ Սա կարող է յուրահատուկ երեկո լինել»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Առաջին խաղն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։