Դեկլան Ռայս․ ««Արսենալը» կտա ամեն ինչ՝ չեմպիոն դառնալու համար»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի խաղում «Աստոն Վիլայից» կրած պարտությունը (0:2):

«Դժվար է, հատկապես հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք մենք ունեինք առաջին խաղակեսում: Մենք գերիշխում էինք, բայց «Աստոն Վիլան» հիանալի ֆուտբոլիստներ ունի:

«Արսենալում» միշտ զգում ես ճնշումը, հաղթելու անհրաժեշտությունը։ Գիտենք, որ երեք միավորից պակաս ոչինչ մեզ չի սազում։ Մենք ինքներս մեզ վրա ճնշում ենք գործադրում։ Ոչինչ չստանալով՝ ֆուտբոլիստներն, իհարկե, հիասթափված են։

Հունվարից ոչ ոք չէր մտածում, որ մենք չենք պարտվի։ Այսօր շարքն ավարտվեց։ Բայց առջևում դեռ շատ անսպասելի շրջադարձեր կան: Պրեմիեր Լիգայի ավարտին մնացել է վեց եզրափակիչ, և «Արսենալը» կտա ամեն ինչ»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալին» դեռ մնում են Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի», «Չելսիի», «Թոթենհեմի», «Բորնմութի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» դեմ խաղերը։