Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Նրան կարելի է համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ»

«Լիվերպուլի» պաշտպանը բարձր է գնահատել նախկին թիմակից Սադիո Մանեի խաղը, ով այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուի կողքին:

«Սադիո Մանեն միակ ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ նույն թիմում, և ես երախտապարտ էի, որ ստիպված չէի խաղալ նրա դեմ։ Նա իդեալական հարձակվող էր, ուներ բոլոր որակները։

Որպես մարզիկ՝ նրան կարելի էր համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ. նա ցատկոտ էր, արագ, երկու ոտքերով հարվածում էր և միշտ սպառնում էր մրցակցի դարպասին»,- ասել է Տրենտը Sky Bet-ում Գարի Նևիլի հետ հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Մանեն 38 խաղում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։