Հայտնի է այն գումարը, որի համար «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Ռաֆինյայից

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել եզրային Ռաֆինյայից ոչ պակաս, քան 80 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը շատ գոհ է 27-ամյա բրազիլացուց և նրանց համար դժվար կլինի ընդունել ֆուտբոլիստին վաճառելու առաջարկը։ Ռաֆինյայի գնի վերաբերյալ որոշումը կայացվել է Պրեմիեր Լիգայի ակումբներից 60 միլիոն եվրոյի առաջարկներ ստանալուց հետո։

Ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբների թվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 31 հանդիպում, դարձել 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը Ռաֆինյային գնահատում է 50 միլիոն եվրո: