Պեպ Գվարդիոլա․ «Ես հարգում եմ «Ռեալին», բայց չեմ վախենում»

Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի վախենում «Ռեալից»:

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում վաղը «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին» : Առաջին խաղն ավարտվել է 3:3 հաշվով։

«Ես շատ եմ հարգում նրանց, ես բազմիցս հանդիպել եմ նրանց: Ես հարգում եմ «Ռեալին» , բայց կստեմ, եթե ասեմ, որ վախենում եմ նրանցից։

Մենամարտ է, և դու ցանկանում ես լավ խաղալ և հաղթել: Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Բայց ես նրանցից չեմ վախենում, և եթե նրանք մեզ հաղթեն, ինչպես դա արել են բազմիցս, մենք կշնորհավորենք և ամենայն բարիք կմաղթենք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը ։