Ստեֆանո Պիոլիի ապագան «Միլանում» կախված է «Ռոմայի» դեմ խաղից

Ստեֆանո Պիոլին կարող է հեռանալ «Միլանից», եթե «Ռոման» դուրս թողնի Եվրոպա Լիգայից։

Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» հաղթեց 1։0 հաշվով։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Պիոլիի ապագան Միլանում կախված է պատասխան խաղի արդյունքից և Ա Սերիայում «Ինտերի» հետ հանդիպման արդյունքից։ Նշվում է, որ «Ռոմայի» հետ խաղն ավելի լուրջ ազդեցություն կունենա կադրային որոշումների վրա։

Եթե ​​«Միլանը» դուրս գա Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ, Պիոլիի ապագան ակումբում վտանգված չի լինի։

Հրաժարականի դեպքում Զլատան Իբրահիմովիչի կարծիքը կարևոր դեր կունենա նոր մարզչի ընտրության հարցում ։

Պիոլին «Միլանի» հետ աշխատում է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։